«Լիգա ընդդեմ զրպարտության» (ADL) ազդեցիկ միջազգային հակասեմիտական կազմակերպությունը Facebook սոցիալական ցանցից պահանջել է ոչնչացնել «Պաղեստինյան երրորդ ինտիֆադա» կոչվող խմբի պրոֆիլը, հաղորդում է The Jerusalem Post-ը:

Կազմակերպությունը կարծում է, որ այդ էջը  «նպաստում է ահաբեկչական բռնությանը»:

Խմբում, որը կոչ է անում «հիմնվել նախկին երկու ինտիֆադաների վրա», արդեն ներգրավվել է 312 հազար մարդ: Այն նաեւ հղումներ ունի Twitter-ում եւ տեսանյութ` YouTube-ում:

ADL-ի պաշտոնական ներկայացուցիչ Աբրահամ Ֆոքսմանը հայտարարել է, որ պահանջն առայժմ չի բավարարվել: Նրա համոզմամբ` խումբը պետք է փակել, քանի որ «միայն անունն արդեն սադրում է բնակչությանը»:

Նշվում է, որ մարտի 24-ին Facebook –ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին նման խնդրանքով էր դիմել նաեւ Իսրայելի տեղեկատվության նախարարը: