Արմատական «Թալիբան» շարժման գրոհայինները Կունար նահանգում մարտի 26 –ի երեկոյան ավելի քան 50 մարդու են գերի վերցրել, այդ թվում` ՆԳՆ աշխատակիցների: Նրանք գերիներին բաժանել են փոքր խմբերի եւ տարել անհայտ ուղղությամբ, ասել է ոստիկանության նահանգային վարչության պետ Հալիլուլա Զիյաին:
Թալիբները, օգտվելով ուժերի առավելությունից , զինաթափ են արել եւ գերի վերցրել Նուրիստան նահանգ մեկնող ոստիկաններին:
Ինչպես հաղորդել է տեղական «Տոլո» մասնավոր հեռուստաընկերությունը, ձերբակալվածներից շատերը նորակոչիկ –ոստիկաններ են, որոնք միայն վերջերս են ոտիկանությունում ծառայելու համաձայնություն տվել:





























