Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հակառակորդները մարտի 27 –ի առավոտյան գրավել են Ռաս ալ Անուֆ նավահանգստի նավթային տերմինալը:
Ապստամբությունների սկզբին խռովարարների կողմից գրավված նավահանգիստը Քադաֆիի ուժերը ետ էին խլել մարտի 12-ի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մարտի 25-ին եւ 26 –ին կոալիցիոն օդուժը, ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ, հզոր հարվածներ էր հասցրել Քադաֆիին հավատարիմ ուժերին Աջդաբի եւ էլ Բրեգա քաղաքներում: Լիբիական կողմի տվյալներով` տասնյակ զինավորականներ եւ խաղաղ բնակիչներ են զոհվել: Արաբական հեռուստաընկերությունները ցույց են տվել լիբիական բանակի տասնյակ ոչնչացված տանկեր եւ զրահամեքենաներ:
Ավիահարվածներից հետո ապստամբներին հաջողվել է վերցնել քաղաքը եւ շարունակել գրոհը արեւմտյան ուղղությամբ:
Ըստ «Ֆրանսպրեսի» կառավարական բանակը ներկայումս նահանջում է Սիրտ քաղաքի ուղղությամբ, որը Քադաֆիի ծննդավայրն է:





























