Հռոպի Պապ Բենեդիկտոս XVI-ը մարտի  27 -ին  կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լիբիայում եւ սկսել բանակցությունները, հաղորդում է Վատիկանի ռադիոն:

«Լիբիայում եւ Հյուսիսային Աֆրիկայում խաղաղության հաստատման աղոթք հղելով առ Աստված` դիմում եմ միջազգային կազմակերպություններին, քաղաքական եւ ռազմական առաջնորդներին` ռազմական գործողություների դադարեցմանն ուղղված  բանակցությունների անհապաղ սկսման կոչով», -հայտարարել է նա` Սբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական աղոթքից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բենեդիկտոս XVI-ը կոչ է արել հրադադարի հասնելու  համար օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, ականջալուր լինելով «երկխոսությանն ուղղված անգամ ամենաթույլ ազդանշանին»: