Թբիլիսիում մարտի 27 -ին բացվել է էտյուդների փառատոն` նվիրված Թատրոնի միջազգային օրվան: Այն անցկացվում է Շ. Ռուսթավելիի անվան թատրոնի եւ կինոյի պետական համալասրանի, Կ. Մարջանաշվիլիի անվան թատրոնի նախաձեռնությամբ, հաղորդում է «GHN»-ը.
Արդեն երրորդ անգամ անցկացվող փառատոնին այս տարի մասնակցում են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ուսանողները:
Նախատեսվում է երեքժամյա վորք-շոփ, որի շրջանակում երեք երկրների ուսանողները պետք է համատեղ բեմականացում պատրաստեն: Այն հանդիսատեսը կարող է դիտել մարտի 28-ին` փառատոնի փակման օրը:
Այս տարի ժյուրիի կազմում ընդգրկված են ռեժիսոր Գիզո Ժորդանիան, թատերագետ Գրիգորի Ցկիտիշվիլին, դերասաններ Նատա Մուրվանիձեն եւ Գոգա Պապինաշվիլին, որոնք էլ կընտրեն լավագույն կատարողներին: Կլինի նաեւ առանձին ուսանողական ժյուրի, որը կորոշի «Ուսանողական ժյուրիի համակրանք» անվանակարգի հաղթողին:





























