Սիրիական խոշոր` Լաթակիա նավահանգստում մարտի 26 –ին  տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել է 10 զինվորական եւ երկու գրոհային: Այդ մասին հայտնել է նախագահ Բաշար ալ Ասադի խորհրդական Բուսեյնու Շաաբանը:

Սիրիական САНА լրատվական գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, թե «քաղաքի որոշ շրջաններում զինված խմբերը զբաղեցրել են շենքերի տանիքները եւ  կրակ են բացել անցորդների ու անվտանգության ուժերի վրա», գրում է ՌԻԱ Նովոստին:

Այլ աղբյուրների հաղորդմամբ` մի քանի տասնյակ անձինք դուրս են եկել բողոքի ցույցի, որի ընթացում հարձակվել են կառավարող Բաաս կուսակցության շենքի վրա:

Նախօրեին «Հեղափոխություն Սիրիայում 2011» կոչվող խմբի կողմից «ժողովրդական ապստամբության» կոչ է տեղադրվել  Facebook-ում: Խումբը գլխավոր նպատակ է հռչակել «Սիրիայում ազատության» հասնելը: