Իսրայելական բանակը հակահրթիռային պաշտպանության նորագույն`«Երկաթե գմբեթ » համակարգի առաջին մարտկոցը պատրաստել է պաշտպանության: Այն տեղադրված է 200 հազար բնակչություն ունեցղող Բեեր- Շեվա քաղաքի շրջանում, որը վերջին օրերին Գազայի հատվածից ենթարկվել է հրթիռակոծման:
Այդ համակարգն առաջին հերթին նախատեսված է բալիստիկ հրթիռների ոչնչացման համար`որսալով 4 - 40 կմ հեռավորությունից: Ընդ որում`սկսում է գործել այն ժամանակ, երբ հայտնաբերված արկը կարող է ընկնել բնակավայրի կամ այլ պաշտպանվող օբյեկտների վրա:
Հետագայում «Երկաթե գմբեթը» այլ խոշոր քաղաքների անվտանգությունը եւս պետք է ապահովի, որոնց Գազայի հատվածից հրթիռակոծման վտանգ է սպառնում:
Միաժամանակ, ըստ զինվորականների, չնայած լավ ցուցանիշներին, համակարգը հարյուրտոկոսանոց պաշտպանություն չի կարող ապահովել:





























