G7- ի երկրների ղեկավարները որոշել են 20 միլիոն եվրո հատկացնել որպես օգնություն Ամազոնի հրդեհները վերացնելու համար: Երկուշաբթի Բիարիցում՝ G7-ի գագաթնաժողովում իր չիլիացի գործընկեր Սեբաստիան Պիներայի հետ բանակցությունների ընթացքում, այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ամազոնը մոլորակի թոքերն են եւ այս աղետը ոչ մեկին չպետք է անտարբեր թողնի, - նշեկ է նա,- Ֆրանսիան մտնում է այն երկրների թվում, որոնք մտահոգված են կատարվածով: Մտադիր ենք նաեւ նախաձեռնությունն ուղարկել ՄԱԿ ԳԱ նստաշրջանին»: