Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել են Ադրբեջանի նախագահ Մեհրիբան Ալիեւային ծննդյան օրվա կապակցությամբ, տեղեկացնում է Ինտերֆաքս-Ազերբայջանը։
Պուտինն Ալիեւային անվանել է «Ռուսաստանի իսկական բարեկամ»՝ վստահություն հայտնելով, որ հարաբերությունները «այսուհետ եւս արդյունավետ կզարգանան՝ ի բարօրություն ռուս եւ ադրբեջանցի ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդման»։
ՌԴ կառավարության ղեկավարը «համոզված է, որ բազմապլան համագործակցության հետագա ընդլայնումը, հեռանկարային համատեղ նախագծերի իրականացումը տարբեր ոլորտներում լիովին համապատասխանում են Ռուսաստանի եւ Ադրբեջանի շահերին»։ Մեդվեդեւը Ալիեւային առողջություն, երջանկություն եւ հաջողություններ է մաղթել։




























