Իրանն ու Հայաստանը կարող են տարածաշրջանային մակարդակով էներգետիկ օպերատորի դեր խաղալ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն` իրանական ISNA գործակալությանը տված հարցազրույցում: Նա նկատել է, որ այդ կապակցությամբ համապատասխան ծրագրեր են մշակվում:

Նրա խոսքով, Հայաստանի եւ Իրանի համագործակցության 80 տոկոսը էներգետիկայի ոլորտում է, իսկ դրա ծավալը գնահատվում է 450 մլն դոլար: Նա հաղորդել է, որ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության շրջանակներում ենթադրվում է էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը, որը կկապի Հայաստանն ու Իրանը, եւ հիդրոէլեկտրակայանի կառուցում Արաքս գետի վրա, որը կսկսվի առաջիկայում:

Մովսիսյանն ընդգծել է, որ համագործակցությունը կարող է հետագա զարգացում ունենալ` հաշվի առնելով պոտենցիալը: