Համաշխարհային գործընթացների համատեքստում առանձահատուկ կարեւորություն է ստանում Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ելույթ ունենալով Երեւանում անցկացվող դեսպանների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համաժողովում:

Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստակամ է դիտարկել ներգրավվածությունը գլոբալ ենթակառուցվածքային ծրագրերին՝ ելնելով մեր ազգային եւ տարածաշրջանային օրակարգից։ 

ԱԳ նախարարը հիշեցրեց, որ պատմականորեն հայ ժողովուրդը կարեւոր ներգրավածություն է ունեցել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: «Մենք մտադիր ենք շարունակելու եւ ընդլայնելու մեր համագործակցությունը Հնդկաստանի եւ Ճապոնիայի հետ»,- նշեց նախարարը։