Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախազգուշացրել է Իրանին եւ «Հիզբալլահին», որ Իսրայելը «գիտի ինչպես պաշտպանել իրեն եւ ինչպես հատուցել իր թշնամիներին», տեղեկացնում է AP-ը։

Մեկնաբանելով «Հիզբալլահի» առաջնորդ Հասան Նասրալայի հայտարարությունն այն մասին, որ իրենք վրեժ կլուծեն Սիրիայում իսրայելական ՌՕՈւ ավիահարվածների համար, Նեթանյահուն առաջարկել է նրան «թուլանալ»։

Նա նաեւ ուղերձ է հղել ԻՀՊԿ «Կուդս» ուժերի հրամանատար, իրանցի լեգենդար գեներալ Կասեմ Սուլեյմանիին, որին Իսրայելը մեղադրում է Սիրիայից անօդաչուների գրոհներ կազմակերպելու մեջ։ «Զգույշ եղիր խոսքերիդ հարցում, եւ, առավել եւս, զգույշ եղիր գործողություններիդ մեջ»,- ասել է Նեթանյահուն։