BNP Paribas ֆինանսական խմբի կառավարիչ տնօրեն Նիլ Բանսալը կլինի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT 2019, բանավեճի մասնակիցներից մեկը:
Մյուս մասնակիցների հետ միասին նա կքննարկի ՏՏ ինդուստրիայի փոխակերպումը, ինչպես նաեւ ազդեցությունը մեր կյանքի եւ ամբողջ աշխարհում տնտեսության վրա:
Հիշեցնենք, որ WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կազմակերպած եւ ՀՀ կառավարության աջակցությունը ստացած համաշխարհային մասշտաբի միջոցառմանը մասնակցելու են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներ, պաշտոնատար անձինք եւ առաջատար ՏՏ ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Համաժողովի կազմակերպական աշխատանքները կատարում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։





























