Telegram մեսենջերը առաջիկա երկու ամսում կարող է թողարկել սեփական կրիպտոարժույթի առաջին խմբաքանակը՝ Gram անվանմամբ, տեղեկացնում է DW-ն՝ հղում կատարելով New York Times-ին։
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ Telegram-ի թվային քսակները կարող են հասանելի լինել 200-300 մլն օգտատերերի համար ողջ աշխարհում։ 2018-ի սկզբին Պավել Դուրովի Telegram Group Inc. ընկերությունը ներգրավել է մոտ 1,7 մլրդ դոլար (1,5 մլրդ եվրո) մասնավոր ներդրողներից կրիպտոարժույթի թողարկման համար, հիշեցնում է պարբերականը։
Կորպորացիայում նշում են, որ Gram կրիպտոարժույթը կապված կլինի ապակենտրոնացած համակարգչային ցանցին, դրա համար Telegram-ի տերերը չեն կարողանա վերահսկել վիրտուալ դրամական հոսքերի տեղաշարժը։





























