ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 28-ին, կազմել է 475.86 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.7 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։  Եվրոյի փոխարժեքը կազմել է 527.63 դրամ (նվազել  է 0.80 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 580.26 դրամ (նվազել է  3.47 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.13 դրամ (նվազել է 0.04 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  271.18  դրամ, ոսկի՝ 23,452.99 դրամ, պլատին՝ 13,172.66 դրամ: