Ռոբոտ Ֆյոդորը (FEDOR — Final Experimental Demonstration Object Research), որը գտնվում է Միջազգային տիեզերակայանին միակցված «Սոյուզ ՄՍ-14» տիեզերանավում, Twitter-ում հայտնել է էկզոկմախքի փորձարկումների մեկնարկի մասին, փոխանցում է Lenta-ն: 

«Այսօր սկսեցինք էկզոկմախքի փորձարկումները»,- նշել է նա:

Դրանից բացի, Ֆյոդորը հիշատակել է օգոստոսի 27-ին անցկացված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակամուրջի մասին, սակայն չի հիշել կողքին գտնվող թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրան անվանելով «ռադիոփոխանակման եւս մեկ չնույնականացված մասնակից»:

Մարդակերպ փրկարար-ռոբոտ FEDOR-ը Ռուսաստանի ԱԻՆ-ի պատվերով ստեղծվել է «Անդրոիդային տեխնիկա»-ի եւ Հեռանկարային հետազոտությունների հիմնադրամի կողմից: Համապատասխան մշակումները սկսվել են 2014 թվականին: Ռոբոտի ստեղծման համար ծախսվել է 300 մլն ռուբլի: Վերջերս նա անունը փոխել էր, հիմա նրան անվանում են Skybot F-850: