Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կազմում այլեւս չի գործելու «Արագ արձագանքման»  ծառայությունը:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ այդ ծառայությունը անարդյունավետ է եւ արագ արձագանքման իրական գործառույթ իրականացնելու հնարավորություն չունի:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով այժմ ձեւավորվել է  աշխատանքային  խումբ`  արագ արձագանքման նոր ծառայության  կառուցվածքը, գործառույթներն ու լիազորությունները հստակեցնելու նպատակով, քանի որ արագ արձագանքման ծառայությունը  չլինելով օրենքի պահանջ` չունի օրենսդրական կարգավորում:

Այդուհանդերձ, այս գաղափարը գնահատելով խիստ կարեւոր ու անհրաժեշտ նաեւ գործունեությունը չընդհատելու նպատակով, մինչ այժմ գործող  091 008  817 հեռախոսահամարը դեռեւս կշարունակի ընդունել զանգեր` աշխատանքային ժամերին հրատապ բողոքներին ընթացք տալու նպատակով: