Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները հետեւելու են նախագահական ընտրություններին Ղազախստանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը:

Նրա խոսքով, ԿԸՀ պատվիրակության կազմում, մասնավորապես ընդգրկված են ԿԸՀ փոխնախագահ Հարություն Շահբազյանը, ԿԸՀ անամ Համլետ Աբրահամյանը, արտաքին կապերի բաժնի ղեկավար Լիանա Սիմոնյանը, ԿԸՀ նախագահի օգնական Հերմինե Հարությունյանը, համակարգչային ծառայությունների բաժնի գլխավոր մասնագետ Սվետա Գրիգորյանը, ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթեւ Օհանյանը:

Պատվիրակության կազմում է  նաեւ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից մեկի նախագահ Մարտունի Մարգարյանը:

Նշենք, որ ապրիլի 3-ին Ղազախստանում կայանալու են նախագահական ընտրություններ: