Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման մարտի 28-ին գլխավոր դատախազությունում հարցաքննության ընթացքում հայտարարել է, թե պատրաստ է երդվել Աստվածաշնչի կամ Սահմանադրության վրա, որ հրաման չի տվել սպանել ընդդիմադիր լրագրող Գեորգի Գոնգաձեին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Անցած շաբաթ Կուչմային պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել իշխանության չարաշահման եւ ապօրինի հրամաններ տալու մեջ, ինչն էլ հանգեցրել է Գոնգաձեի սպանությանը 2000թ. աշնանը:
Հանցագործության անմիջական կատարողները դատապարտվել են մի քանի տարի առաջ: Կուչմայի պաշտպանությունը իրականացնելու է ամերիկացի հայտնի փաստաբան Ալան Դերշովիցը:





























