Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է աշխարհում 2010թ. կատարված մահապատիժների նվազեցման մասին:

Կազմակերպության զեկույցում նշվում է, որ անցած տարի աշխարհում մահապատժի են ենթարկվել 527 մարդ` նախորդ տարվա 714-ի դիմաց: Այդ ցանկում չկան տվյալներ Չինաստանից, քանի որ Պեկինը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել:

Իրավապաշտպանների տվյալներով, 2010թ. Իրանում մահապատժի է ենթարկվել 252 մարդ, Հյուսիսային Կորեայում` 60, Եմենում` 53, Միացյալ Նահանգներում` 46 եւ Սաուդյան Արաբիայում` 27 մարդ: