Խորհրդարանական ընտրությունները Եգիպտոսում կայանալու են այս տարվա սեպտեմբերին:
Ինչպես հաղորդում է ՊՐԱՅՄ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Եգիպտոսի Զինված ուժերի գերագույն խորհրդի ներկայացուցիչ Մահմուդ Շահինդոյին, երկրում չեղյալ է հայտարարվելու նաեւ 1981-ից գործող արտակարգ դրության ռեժիմը:
Շահինդոն նշել է, թե նախագահական ընտրությունների օրն առայժմ չի սահմանվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, մի քանի շաբաթ առաջ Եգիպտոսում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է եղել: Եգիպտացիների մեծամասնությունը հավանություն է տվել երկրի հիմնական օրենքի փոփոխություններին, ըստ որոնց` նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանվել է չորս տարի, եւ նախագահը կարող է այդ պաշտոնը զբաղեցնել ոչ ավելի, քան անընդմեջ երկու անգամ:





























