Լեհական իշխանություններն անցած տարի արտաքսել են 1,7 հազար օտարերկրացիների, ինչը գրեթե 20 տոկոսով պակաս է 2009թ. ցուցանիշից: Արտաքսվածների 7 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են:

Լեհաստանի օտարերկրացիների գործերով վարչության տվյալներով, ամենաշատն արտաքսվել են ուկրաինացիներ` 30 տոկոսից ավելի, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:

Երկրորդ տեղը զբաղեցրել են Վիետնամի քաղաքացիները (14 տոկոս), ապա ռուսները (12 տոկոս), վրացիները (8 տոկոս) եւ հայերը (7 տոկոս):