Լիբիայի արտաքին գործերի նածարարությունը հայտարարել է Միսրատա քաղաքում հրետակոծությունը դադարեցնելու մասին` այդկերպ ընդգծելով կրակը դադարեցնելու իր պատրաստակամության մասին, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով «Ջանա» գործակալությունը:
«ԱԳՆ-ն հաղորդում է, որ հակաահաբեկչական ստորաբաժանումները դադարեցրել են կրակը զինված ահաբեկիչների ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Աղբյուրի փոխանցմամբ` Միսրատայում վերականգնվում են անվտանգությունն ու հանգստությունը:
Ավելի վաղ ապստամբները հայտարարել էին, թե Մուամար Քադաֆիի զորքերը վերահսկողություն են սահմանել Միսրատայի որոշ շրջանների վրա, իսկ իշխանությունները խոսում էին քաղաքը գրավելու մասին:





























