Ֆրանսիական ռազմական ինքնաթիռները գնդակոծել են Տրիպոլիում Քադաֆիի հրամանատարական կետը, հայտնել է գլխավոր շտաբի մամուլի քարտուղար Տյերի Բյուրկարը:
«Վերջին 24 ժամում «Ռաֆալի» երկու պարեկներ հարվածներ են հասցրել հրամանատարական կետի վրա, որը գտնվում է Տրիպոլիից 10 կմ հեռավորության վրա»,- ասել է Բյուրկարը Փարիզում կայացած մամուլի ասուլիսում:
Նա հավելել է, որ ֆրանսիական ուժերը երկուշաբթի օրը դեռ հարվածներ չեն հասցրել:
Վերջին օրերին Ֆրանսիայի ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի ինքնաթիռները գործում են Միսրատա եւ Զինտան քաղաքների շրջակայքում:
Միջազգային կոալիցիայի գործողությունները Լիբիայում սկսվել են մարտի 19-ին:





























