Մինչ ողջ աշխարհը պատրաստվում էր նշել մարդու` առաջին անգամ տիեզերք թռչելու 50-ամյակը, բրիտանացի պատմաբան Ջերհարդ Դե Գրոթը որոշել է մարդկանց ցույց տալ, որ Յուրի Գագարինի թռիչքի նշանակությունը խիստ գերագնհատվում է: The Daily Telegraph-ի համար գրված իր հոդվածում պրոֆեսոր Դե Գրոթը պնդում է, որ Յուրի Գագարինի թռիչքը անտեղի էր եւ խորհրդային պետությունն իզուր միջոցներ էր ծախսում «ցուցամոլության» վրա: Բացի այդ, ԽՍՀՄ դրդել է ամերիկացիներին էլ ավելի թանկարժեք քարոզչական մտահղացման` թռիչք Լուսին:
Հեղինակի կարծիքով, 1990-ականների սկզբին տիեզերքի ուսումնասիրության առումով մարդկությունը հասել է ավելի տպավորիչ ձեռքբերումների, քան մարդու թռիչքն այնտեղ: Սակայն հենց մարդու բացակայությունը տիեզերքում այդ ձեռքբերումներն անտեսված էին մնում: Իսկ Գագարինը ցուցադրեց այնպիսի սկզբունք, որը կենսունակ է մինչ օրս. ուշադրություն գրավելու համար անհրաժեշտ է մարդու դեմք, փոխանցում է NEWSru.com-ը:
Ըստ պատմաբանի՝ Քենեդին գիտեր, որ ԱՄՆ առանց այդ էլ առաջ են անցել ԽՍՀՄ-ից տիեզերական տեխնոլոգիաներով, եւ տիեզերք մարդ ուղարկելու հարցում չէր մտահոգվում: Սակայն Քենեդու այս որոշումը բարկացրել է շատ ամերիկացիների, որոնք Գագարինի պես հերոսի կարիք ունեին: Այդ է եղել պատճառը, որ թերթերը գնահատեցին Գագարինի թռիչքը, ոչ այնքան որպես ԽՍՀՄ հաջողություն, այլ`տիեզերքի նվաճման հարցում, որպես ԱՄՆ ձախողում: Այսպիսով, Գագարինը հաղթել է սառը պատերազմի մարտերից մեկում, ե ստիպել, որ չեզոք երկրների համար Խորհրդային Միությունը դառնա գերտերություն։ Իսկ նույն ժամանակահատվածում, Կուբայում, Խոզերի Ծոցում ռազմական գործողության տապալումից հետո ԱՄՆ-ի հեղինակությունն ընդհանրապես մինչեւ հատակ է իջել։





























