Երեւանն ու Թեհրանը պետք է կենտրոնանան համատեղ ծրագրերի շուրջ, որոնց վրա չեն տարածվում պատժամիջոցները: Այդ մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երեւանում իրանյան ԶԼՄ-ների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նրա խոսքով՝ կան բազմաթիվ իրանյան ընկերություններ, որոնք ունեն տնտեսական հարաբերություններ Երեւանի հետ: Նրանք շարունակում են համագործակցել իրենց հայ գործընկերների հետ՝ չնայած պատժամիջոցներին, հավելել է նա:
Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին՝ հավելելով, որ երկիրը Թեհրանի դեմ ոչ մի քայլ չի ձեռնարկի:




























