Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել են հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում Արցածի ՊՆ լրատվական ծառայությունից։

Դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները շրջայց են կատարել զորամասում, շփվել հրամանատարության ու ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին, պատասխանել վերջիններիս հետաքրքրող հարցերին: