Վայոց ձորում՝ Եղեգնաձոր-Երեւան ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրում մարտի 28-ին շրջվել է «Մերսեդես» մակնիշի 22 Ա 58110 համարանիշի ավտոցիստեռը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկնել փրկարարական ուժերի վարչության փրկարական ջոկատը, ինչպես նաեվ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում Իրանի քաղաքացի Հաբիթ Տիտիկին պատկանող 22 տ հեղուկ գազով լիցքավորված ավտոցիստեռը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Զոհեր եւ վիրավորներ չկան, գազի արտահոսք չկա: Գազը նախատեսված է «DD» ընկերության համար, որի ներկայացուցիչը գտնվել է դեպքի վայրում:
Դեպքի վայր ժամանած երկու ավտոկռունկի միջոցով չի հաջողվել ուղղել ավտոցիստեռը: Սահմանվել է հերթապահություն:
Աշխատանքները շարունակվում են:





























