ԱՄՆ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել իրանական տիեզերական գործակալության դեմ, տեղեկացնում է AP-ը։

ԱՄՆ-ը Իրանին մեղադրում է տիեզերական ծրագրերը բալիստիկ հրթիռների մշակման համար օգտագործելու եւ դա ուղեծիր արբանյակների արձակման քաղաքացիական ծրագրով քողարկելու մեջ։

Տիեզերական գործակալության եւ դրա երկու մասնաճյուղերի հանդեպ պատժամիջոցները հետեւեցին իմամ Հոմեյնիի տիեզերական կենտրոնում տեխնիկական անսարքության պատճառով տեղի ունեցած պայթյունին։

Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել, որպեսզի արտասահմանյան ընկերությունները եւ կառավարությունները զգալի տուգանքներ վճարեն իրանական տիեզերական գործակալության հետ համագործակցության համար։