Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ ԱԻՆ-ում տեղի ունեցավ տոնական շքերթ: Հրապարակով քայլերթով անցան ԱԻՆ գրեթե բոլոր ծառայությունների աշխատակիցները:

Նշվեց, որ 2019 թվականի ընթացքում ԱԻՆ փրկարարական ստորաբաժանումները փրկել են225 մարդու կյանք, Հայաստանը մարդասիրական օգնություն ներմուծող երկրից վերածվել է դարձել է աղետների ռիսկերի կառավարման փորձ եւ մարդասիրական օգնություն արտահանող երկիր:

Շքերթից հետո ելույթներով հանդես եկան ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի 911 պարախմբի արտիստները, ԱԻՆ փողային նվագախումբը:

Համերգից հետո ներկայացվեց ցուցադրական վարժանք, որի ժամանակ ւսը սցենարի, իրար են բախվել մարդատար եւ քիմիական վտանգավոր նյութեր տեղափոխող մեքենաները: Նաեւ հրդեհ է բռնկվել հարակից շենքի տանիքում: Մարդատար մեքենայի մեջ կան արգելափակված, տուժած քաղաքացիներ՝ վազմաթիվ վնասվածքներով: Դեպքի վայր են ժամանում կինոլոգները՝ երկու շներով եւ սակրավորական խումբը: