ԱՄՆ վարչակազմը որոշակի թերահավատությամբ է վերաբերում Իրանին 15 մլրդ դոլարի վարկային գիծ տրամադրելու Ֆրանսիայի առաջարկությանը, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ամերիկյան պաշտոնյաներին։
Միաժամանակ, Ֆրանսիայի ԱԳՆ-ը Վաշինգտոն ֆինանսների նախարարի այցից հետո հայտարարել է, որ Իրանի համար վարկային գծի առնչությամբ դեռ շատ բան պետք է որոշվի։ «Ընթացիկ ջանքերը բխում են լարվածության թուլացման անհրաժեշտությունից»,- ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Ագնես ֆոն դեր Մյուլը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է արձագանքել ԱՄՆ-ը Փարիզի առաջարկությանը։
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչիի հետ, սակայն կողմերից ոչ մեկը չի մեկնաբանել հանդիպման իրանական գործոնը։





























