Չի կարելի ասել, թե ՀԱՊԿ-ի վրա Ադրբեջանն ավելի մեծ ազդեցություն ունի, քան Հայաստանը: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ 1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2-րդ արձանագրության վավերացման մասին հարցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, որոնք անհանգստություն էին հայտնել՝ կապված ՀԱՊԿ-ի եւ Բաքվի միջեւ համագործակցության հնարավոր ակտիվացման հետ:

Փոխնախարարի խոսքով՝ Ադրբեջանը որոշակի ազդեցություն ունի կազմակերպության վրա, սակայն՝ անուղղակի, ՀԱՊԿ այլ անդամ երկրների հետ համագործակցության միջոցով:

«Ի վերջո, ՀԱՊԿ-ն անկախ երկրների միջեւ համաձայնագիր է, որոնք որոշակի առումով կապված են համաձայնագրի եւ պարտավորությունների հետ: Մյուս կողմից, երկրները կարող են երկկողմ համաձայնություններ, պարտավորություններ ունենալ այլ ձեւաչափերով»,- ասաց Քոչարյանը:

Միեւնույն ժամանակ, Քոչարյանն ընդգծեց, որ այդ համաձայնությունները որեւէ կերպ չեն ազդում հարաբերությունների եւ պարտավորությունների վրա, որոնք կնքվում են ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ: Այդ դիրքորոշմանը, Քոչարյանի խոսքով, աջակցում եւ ըմբռնումով են մոտենում են ոչ միայն ՀԱՊԿ-ում, այլ նաեւ ԵԱՏՄ-ում:

«Պատկերացրեք, եթե այդ կազմակերպությունում լիներ ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը: Մեզ համար դա, այսպես ասած, անընդունելի տարբերակ կլիներ»,- եզրափակեց Շավարշ Քոչարյանը: