ԱՄՆ-ը առաջարկել է Իրանին երկու երկրների նախագահների հանդիպումը անցկացնել Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կուլիսներում, հայտնում է Kyodo-ն՝ հղում կատարելով ԱՄՆ կառավարությունում իր աղբյուրին։
Հանդիպումը, որն, ինչպես Վաշինգտոնը հուսով է, կկայանա սեպտեմբերի 25-ին, կդառնա երկու երկրների առաջնորդների դեմ առ դեմ առաջին գագաթաժողովը՝ 1979թ․ Իրանում Իսլամական հեղափոխությունից հետո։
Առաջարկությունը Վաշինգտոնը փոխանցել է Ֆրանսիայի միջոցով, որը ձգտում է միջնորդ հանդիսանալ ԱՄՆ-ի եւ Իրանի շարունակական հակամարտության մեջ։ Թեհրանը դեռեւս չի պատասխանել, հայտնել է աղբյուրը։





























