Իրանը պետք է վերանայի Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) հետ իր համագործակցությունը: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մոջտաբա Զոննուրը, հաղորդում է Mehr-ը:
Նրա խոսքով՝ միջուկային համաձայնագրի մասնակից եվրոպական երկրների ֆինանսական առաջարկները չեն կարող բավարարել Իրանի պահանջները: Նա նշել է, որ եվրոպական երկրները պետք է շուտափույթ կատարեն իրենց պարտավորությունները:
Զոննուրը նշել է Իրանի կողմից համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների կրճատման 4-րդ փուլի հնարավոր սցենարն ու հավելել, որ Իրանը պետք է վերանայի ԱԷՄԳ-ի հետ իր համագործակցությունը:
Իրանի կողմից համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների կրճատման մասին որոշումն ընդունվել էր գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրսբերումից մեկ տարի անց: Թեհրանը պնդում է, որ հակամիջոցները համապատասխանում են գործարքի 26-րդ եւ 36-րդ կետերին, եւ որ ինքը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքին այն ժամանակ, երբ իր պահանջները կատարվեն:





























