ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը ֆրանսիացի գործընկերոջ հետ կքննարկի Վաշինգտոնի հետ Ֆրանսիայի ՌԾՈՒ գործողությունների համակարգումը Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության ապահովման համար, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը:
«Մենք ընդունում ենք, որ Ֆրանսիան շահագրգռված է Պարսից ծոցում ազատ նավագնացության պաշտպանությանը մասնակցությամբ, եւ մենք եղանակներ կփնտրենք այդ շահագրգռությունն օգտագործելու մեր սեփական նախաձեռնությունների հետ լավագույնս համակարգելու համար»,- լրագրողներին ասել է պաշտոնյան Փարիզում Էսփերի եւ Ֆլորենս Փարլիի հանդիպումից առաջ:
Ֆրանսիան բացառել էր ԱՄՆ ղեկավարած երկրների կոալիցիային միանալը, որոնք պաշտպանում են նավթային լցանավերը եւ բեռնատար նավերը Հորմուզի նեղուցում Իրանից բխող սպառնալիքներից, բայց պնդել էր եվրոպական այլընտրանքի ստեղծումը:




























