Իրանը մոտ ապագայում հակաօդային պաշտպանության նոր հակամարգեր կստեղծի սահմանին:

Այդ մասին, ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, հայտարարել է Իսլամական Հանրապետության սահմանապահ ոստիկանության հրամանատար, գեներալ Հուսեյն Զուլֆուղարին:

Նրա խոսքով, միջոցները ձեռնարկվում են սահմաններին անվտանգությունը բարձրացնելու նպատակով: