Հարավային Կովկասի երկրներում մերձավորարեւելյան սցենարների կրկնությունը բացառվում է։ «Գոլոս Ռոսիի»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների Չորրորդ վարչության տնօրեն Անդրեյ Կելինը:
Նրա խոսքով, Հարավային Կովկասի երկրները բավական պաշտպանված են արտաքին գործոնից, քանի որ իշխանությունները ուժային կառույցների օգնությամբ հաջողությամբ վերահսկում են իրավիճակը։
Միաժամանակ Կելինը ուշադրություն է դարձրել Իրանում մարտական գործողությունների անցկացման դեպքում Ադրբեջանին սպառնացող արտաքին վտանգին։ «Միակ բանը, որ իսկապես մղձավանջ է Բաքվի համար, ադրբեջանցիների դուրս գալն է Իրանից։ Տարբեր հաշվարկներով այնտեղ ապրում է 22-29 մլն ադրբեջանցի»,- նշել է դիվանագետը։
Նրա խոսքով, ռուսական դիվանագիտության խնդիրն է՝ ելնելով Հարավային Կովկասում ՌԴ շահերից՝ «մղձավանջ թույլ չտալ Իրանում, որպեսզի մղձավանջ չլինի Ադրբեջանում»։




























