«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջկենտրոնում հիվանդանոց է կառուցվում: Այն Հիմնադրամի երկրորդ խոշոր առողջապահական ծրագիրն է Լեռնային Ղարաբաղում, որը համաֆինանսավորվում է ԼՂՀ կառավարության կողմից:

 Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ նորակառույց բուժհաստատությունը կունենա պոլիկլինիկա, ախտորոշիչ, վիրաբուժական,  շտապ օգնության, թերապեւտիկ բաժանմունքներ ու ծնարան:

Տնօրենի հավաստմամբ` հիվանդանոցում օրական 22 ստացիոնար եւ ավելի քան 60 ամբուլատոր հիվանդ կարող է սպասարկվել: