Համաշխարհային տնտեսությունը 2010 թվականին տարերային ու տեխնածին աղետների հետեւանքով կորցրել է 218 մլրդ դոլար:

Այս թիվը ավելի քան երեք անգամ բարձր է 2009-ի ցուցանիշից, ասված է Swiss Re ապահովագրական ընկերության զեկույցում:

Նման դեպքերի դեպքում ապահովագրական վճարների ծավալը 2010 թվականին աճել է 60 տոկոսով եւ կազմել 43 մլրդ դոլար: Միաժամանակ, այդ գումարի մոտ 1/3-ը գնացել է Չիլիում եւ Նոր Զելանդիայում երկրաշարժերի հետեւանքների վերացմանը: Չիլիի երկրաշարժը ապահովագրական ընկերություններին արժեցել է 8 մլրդ դոլար, իսկ Նոր Զելանդիայինը` 4,4 մլրդ դոլար:

Հետազությունից պարզ է դառնում, որ բնական աղետներից 2010-ին զոհ է գնացել 304 հազար մարդ, այն դեպքում, երբ ավելի վաղ դա եղել է 15 հազար: 304 հազար զոհը առավելագույն ցուցանիշն է վերջին 35 տարիների ընթացքում, նշում է BFM.ru-ն` վկայակոչելով Swiss Re-ն:

Ամենաշատ զոհը գրանցվել է 2010-ի հունվարին տեղի ունեցած Հայիթիի ավերիչ երկրաշարժի ժամանակ, որը խլեց 222 հազար մարդու կյանք: