59-ամյա թոշակառուն, ով 6 երեխաների հայր է, միլոնատեր է դարձել, երբ Ժաու դե Պոր Կրուեստի կազինոյում (Ֆրանսիայի Մորիբան դեպարտամենտ) հանկարծակի ռեկորդային գումար է շահել` 9 միլիոն 420 հազար 903 եվրո: Ընդ որում, նա կատարել է ընդամենը 1,5 եվրոյի խաղադրույք:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», հաջողակ տղամարդը նույն երեկոյի ընթացքում իր բախտն է փորձել կազինոյի բազմաթիվ ապարատների մոտ, որտեղ իր խաղադրույքները եղել է 50 ցենտ: Այդ ապարատներից նա շահել է 300 եվրո, եւ որոշել է բախտը փորձել նաեւ «Կախարդական կազինո-Ջեք-փոթ» ապարատի մոտ: Երկու անգամ 1,5 եվրո խաղադրույք կատարելուց հետո, ապարատը հանկարծ բարձրաձայն հայտարարել է, որ ռեկորդային շահում է տեղի ունեցել:
Կազինոյի ղեկավարությունը թոշակառուի շահումը նշել է շամպայնի շշեր բացելով, որով հյուրասիրել է բոլոր ներկաներին:
Երջանիկ թոշակառուն որոշել է մեկական մլն եվրո նվիրել իր 6 երեխաներից յուրաքանչյուրին, ինչպես նաեւ իրականություն դարձնել իր երազանքը` շուրջերկրյա ճամփորդության մեկնել եւ գնել «Ջագուար» ավտոմեքենա:





























