Աշխատանքային այցով մարտի 30-ին Վրաստան կայցելի Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Նա հանդիպումներ կանցկացնի բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ, մասնավորապես ծրագրավորված է նրա հանդիպումը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, վարչապետ Նիկա Գիլաուրիի եւ ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ:
Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեի խոսքով, Շվեդիան Վրաստանի աջակից պետություններից է եւ նրա հետ Վրաստանը յուրահատուկ ջերմ հարաբերությունների մեջ է:
Նշենք, որ Շվեդիայի ԱԳ նախարարի այցը կավարտվի մարտի 31-ին:




























