Facebook սոցիալական ցանցը պատրասատվում է ներդնել նոր համակարգ, որն ուղղված է  կոնկրետ օգտվողի պահանջմունքների բավարարմանը` գովազդ`  իրական ժամանակում:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ընկերությունն սկսել է փորձարկել համակարգը:

Օրինակ, եթե օգտվողներից որեւէ մեկը հաղորդագրություն տեղադրի, թե  «մտադիր եմ ընթրիքին պիցա ուտել», նույն վայրկյանին նրա էկրանին կհայտնվի պիցայատների ցանցի, օրինակ Domino`s Pizza-ի գովազդը: Այս համակարգը Facebook-ը մտադիր է փորձարկել օգտվողների մեկ տոսկոսի շրջանում:

Նշենք, որ Facebook-ն աշխարհում ամենամեծ ժողովրդականություն վայելող ցանցն է, որից օգտվողների թիվը հասնում է մոտ 600 միլինոի: Հայաստանում այն զիջում է «Одноклассники.Ru»-ին: