ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Բելառուսնեվթ»  ընկերության դեմ` Իրանի հետ համագործակցելու համար:

«Պետքարտուղարությունը «Բելառուսնեվթ»  ընկերության դեմ պատժամիջոցներ է սահմանում համաձայն 1996թ. ընդունված Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի», -ասցած է հաղորդագրության մեջ, գրում է  Gazeta.ru-ն:

Պետքարտուղարությունն այդ կապակցությամբ հիշեցնում է ԱՄՆ-ում գործող 2010թ. ընդունված եւս մեկ օրենքի մասին, ըստ որի պատժամիջոցներ կարող են սահմանվել այն օտարերկրյա ընկերությունների նկատմամբ, որոնց ներդրումները Իրանի էներգետիկ սեկտորում 12 ամսվա ընթացքում կգերազանցեն $20 միլիոնը:

«Նման վերլուծությունից հետո Պետքարտուղարությունը հաստատեց, որ «Բելառուսնեվթը»  $500 միլիոնի պայմանագիր է կնքել իրանական էներգետիկ «Նավթարին ինտերտրեյդ» ընկերության հետ», -ասված է Պետքարտուղարության հայտարարության մեջ: