The New York Times թերթում տեղեկություն է հայտնվել, ըստ որի Facebook-ը «որս է սկսել» Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարի համար: 2011թ փետրվարից Ռոբերտ Գիբսը զբաղվում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի գալիք նախագահական ընտրությունների նախապատրաստությամբ, բայց արդեն, որպես խորհրդատու:

Facebook-ում պատրաստվում են առաջարկել Գիբսին` իրենց ընկերությունում ղեկավար պաշտոն զբաղեցնել, սակայն բանակցությունները դեռ գտնվում են սկզբնական փուլում, գրում է «Բիրժեվոյ լիդերը»:

Հիշեցնենք, որ Գիբսը 2009-ից հանդիսանում էր Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը։ Երբ Օբաման դարձավ ԱՄՆ նախագահ, 2011թ մամուլի քարտուղարին փոխարինեց Ջեյ Քարնին, ով նախկինում աշխատել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի մամուլի ծառայությունում եւ Time ամսագրում, գրում է Lenta.ru-ն։