Ամերիկյան տիեզերական «Մեսենջեր» զոնդն առաջին անգամ է լուսանկարել Մերկուրի մոլորակը։ Ընդամենը 6 ժամ տեւած լուսանկարահանումից հետո սարքը երկիր է ուղարկել 363 պատկեր։ Մեկ տարի է, ինչ «Մեսենջերն» ուսումնասիրում է ուղեծիրը եւ պետք է լուսանկարի 75 հազար անգամ։

Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը «Մեսենջերը»  դուրս է եկել Մերկուրիի ուղեծիր, որն ամենամոտն է արեւին եւ  ամենափոքրը արեգակնային համակարգում։ ՆԱՍԱ-ի զոնդը բաց է թողնվել 2004 թվականին։ Այս ընթացքում այն անցել է 7 միլիարդ 800 միլիոն կմ, հաղորդում է «Վեստին»։

Լուսանկարը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։