«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող, ղարաբաղյան պատերազմի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը կոչ է արել դադարեցնել «քաղաքացիական պատերազմը» Facebook-ում Րաֆֆի Հովհաննիսյանի անձի շուրջ:
Նշենք, որ Հովհաննիսյանի հացադուլը Ազատության հրապարակում տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է տվել:
Կոչ անելով դադարեցնել գզվռտոցն ու քաղաքակիրթ կերպով վիճել` լինի դա Facebook-ում կամ այլուր, Սեֆիլյանն առաջարկել է քննարկումը վիրտուալ աշխարհից տեղափոխել իրական աշխարհ, կոնկրետ` Ազատության հրապարակ: «Վեճի մեջ ծնվում է ճշմարտությունը, բայց քաղաքակիրթ եւ հանդուրժողական վեճի մեջ»,- նկատել է Սեֆիլյանը:





























