Յուրի Միլների եւ Ալիշեր Ուսմանովի DST Global ընկերությունը, այլ ներդրողների խմբի հետ միասին «100-ավոր միլիոն դոլարներ» են ներդրել չինական խոշոր օնլայն-ռիթեյլեր 360buy.com-ում, գրում է The Financial Times-ը` վկայակոչելով անանուն աղբյուրները:

Պարբերականը դա նկարագրում է որպես «չինական Amazon»: Նշենք, որ սա 360buy.com-ի ֆինանսավորման 3-րդ փուլն է: Ավելի վաղ, ընկերությունը միջոցներ է ստացել մի քանի ներդրողներից, այդ թվում խոշորագույն ամերիկյան ռիթեյլեր Walmart-ը: 360buy.com-ի ներկայացուցիչները սա չեն մեկնաբանում:

Պարբերականը նշում է, որ հետաքրքրությունը չինական այս ընկերություն նկատմամբ, ընդգծում է Չինաստանում ինտերնետ-շուկայի այդ ոլորտի հսկա պոտենցիալը, որը ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է աշխարհում:

360buy.com նախագիծը մեկնարկել է որպես էլեկտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկայի ինտերնետ-խանութ: Այս տարեկան աճում էր ավելի քան 100 տոկոսով եւ 2008-ին դրա արժեքը հասավ 183 մլն դոլարի: