Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին չի անցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, այդ մասին են վկայում L’Express թերթի անցկացրած հարցման արդյունքները:
Ըստ հարցման, Սարկոզին կարող է հավաքել ընդամենը 19 տոկոս ձայն, մինչդեռ առաջին տեղերը կզբաղեցնեն Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Մարտին Օբրին (24 տոկոս) եւ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը (20):
Իսկ այն դեպքում, երբ Սոցկուսի թեկնածուն դառնա Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանը, Սարկոզին կստանա ընդամենը 17 տոկոս ձայն` կրկին երրորդ տեղը զբաղեցնելով: Ստրոս-Կանն առայժմ նախագահ դառնալու մտադրության մասին չի հայտնել, սակայն ըստ հարցման` նրան կաջակցեն ընտրողների 29 տոկոսը:
Նախագահական ընտրությունները Ֆրանսիայում կանցկացվեն 2012թ.:





























