Թուրքական նավթային Botas ընկերությունը շարունակում է բանակցությունները հունական DEPA ընկերության հետ` ադրբեջանական գազի տարանցման գների աճի շուրջ:

Ինչպես հայտնում է 1news.az-ը, վկայակոչելով Haberturk-ը, ադրբեջանական գազի գինը 1000 խմ-ի համար 120-ից 250 դոլարի բարձրացման կապակցությամբ, Botas-ը պահանջում է հունական կողմից տրանցիկ գները համաձայնեցնել նոր պայմաններին: Սակայն հունական կողմը համաձայն չէ եւ պնդում է նախկին գնի պահպանման վրա:

Թուրքիայի էներգետիկայի նախարարության աղբյուրը չի բացառում ՄԻջազգային արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը:

Հրապարակման մեջ նշվում է, որ նման սցենարի դեպքում Թուրքիան շանսեր ունի հաղթելու դատական հայցը: