Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհուրդը մարտի 30-ին հաստատել է «Սահմանադրական հռչակագիրը», որը 62 հոդված է պարունակում եւ անցումային փուլում փոխարինելու է երկրի հիմնական օրենքին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սահմանադրական հռչակագիրը» հիմնվում է 1971թ. Սահմանադրության փոփոխությունների վրա, որոնք ընդունվել են մարտի 19-ի հանրաքվեի ընթացքում:

Ժամանակավոր սահմանադրությունը գործելու է անցումային փուլում` մինչեւ երկրի խորհրդարանի եւ նախագահի ընտրությունները: Իշխանություններն արդեն հայտարարել են սեպտեմբերին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին: Նախագահական ընտրությունների օրը դեռ հստակեցված չէ: